Մոտենում է Նոր տարին՝ աշխարհի ամենախորհրդավոր, ամենագունեղ ու հեքիաթային տոնը: Թերևս այն միակ տոնը, որին մեծ հուզմունքով ու ակնկալիքներով են սպասում Երկիր մոլորակի բոլոր բնակիչները: Չթաքցված մանկություն կա այս տոնի մեջ, որ կախարդում է բոլորին՝ անկախ տարիքից,սեռից և ազգային պատկանելիությունից: Նոր տարվա գիշերը ողջ մարդկության առջև իր դռներն է բացում բարի հեքիաթների և հրաշքների աշխարհը,և մարդիկ թեկուզ մի պահ մոռանում են առօրյա հոգսերն ու երեխաների պես հավատում հրաշքներին: Բոլորն էլ՝ մեծ թե փոքր, իրենց հույսերի ու երազանքների իրականացումը կապում են Նոր Տարվա և Սուրբ ծնունդի հետ..
Категория:
Նկարներ
|
Просмотров:
586
|
Добавил:
Martun10
|
Дата:
31.12.2012
|
|